ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.«Ինչ-որ մարդիկ գնում են դպրոցներ և իբր ֆիլմի քասթինգի համար աղջիկներից կարճ «յուբկայով», մեջքը բաց նկարներ ուզում». Տիգրան Նալչաջյան


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.«Ինչ-որ մարդիկ գնում են դպրոցներ և իբր ֆիլմի քասթինգի համար աղջիկներից կարճ «յուբկայով», մեջքը բաց նկարներ ուզում». Տիգրան Նալչաջյան
Մարտ 19 00:50 2019

Դերասան Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

«ԽՆԴՐՈՒՄ Եմ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ։ Բացահայտել եմ դեպք, որ դպրոցներ են գնում մի կամ մի քանի խաբեբա խարդախներ, ներկայանում որոշակի հեռուստաընկերությունից և ասում, թե իբր ֆիլմի քասթինգ են անում ու աղջիկներից կարճ յուբկայով, մեջքը բաց նկարներ են ուզում։

Նախ` տվյալ թիվիից արդեն ճշտել եմ, որ իրենք կապ չունեն դրանց հետ։ Անձամբ ճանաչում եմ նրանցից մեկին, ով հոգեկան շեղումներով ոչ ադեկվատ մեկն է, ով երբեք ֆիլմ չի նկարել ու չի էլ կարող նկարել։

Առայժմ ոչ հեռուստաընկերության, ոչ էլ տվյալ կենդանատեսակի անունը չեմ հրապարակում, որ հուշտ չանեմ։ Եթե էլի կան նման դեպքեր` գրեք ինձ տեսնեմ նույն մարդու մասին է, թե ոչ։

Մեկ էլ հիշեք, արդեն 10 տարի այս ոլորտում եմ, ինքս անց եմ կացրել քասթինգներ, մասնակցել քասթինգների ու շատ լավ գիտեմ այդ պրոցեսը։ Երբեք ոչ մի քասթինգում, այն էլ դպրոցականներից ոչ մի տեղը բաց նկար չեն պահանջում։ Նման բան կարող է լինել միայն չափահաս դերասանուհու հետ, եթե վերջինս համաձայնվել է նկարահանվել բաց տեսարանում»