Բելգիայում աճուրդի ժամանակ ավելի քան 1 մլն եվրոյով փոստային աղավնի է վաճառվել


Բելգիայում աճուրդի ժամանակ ավելի քան 1 մլն եվրոյով փոստային աղավնի է վաճառվել
Մարտ 19 10:08 2019

Բելգիայում աճուրդի ժամանակ ռեկորդային 1,52 մլն եվրոյով փոստային աղավնի է վաճառվել, հաղորդում է Pipaաճուրդի տունը։

Արմանդո անունով թռչնին ձեռք է բերել չինացի գնորդը, որը չի ցանկացել հրապարակել իր ինքնությունը։

Աճուրդի ժամանակ ընդհանուր առմամբ 178 աղավնի է վաճառվել, իսկ դրանցից ստացված ընդհանուր գումարը գերազանցել է 2 մլն եվրոն։

Փոստային աղավնին կարող է օրական մինչև 1,12 հազար կմ ճանապարհ անցնել։ Դրա թռիչքի միջին արագությունը 90 կմ/ժ է, իսկ առավելագույն արագությունը՝ 150 կմ/ժ։