Փրկարարները Վանաձորում բնակարանից հավաքած 100 գրամ սնդիկը հանձնել են ոստիկանին


Փրկարարները Վանաձորում բնակարանից հավաքած 100 գրամ սնդիկը հանձնել են ոստիկանին
Մարտ 18 21:47 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 18-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում սնդիկ է թափվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում և սանհանգույցում սնդիկ է թափվել:

Ինչպես  տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները սնդիկը (մոտ 100 գ) հավաքել են և հանձնել ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակցին: