Պարզվել է Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի աշխատանքի վայրն ու մահացածի ինքնությունը


Պարզվել է Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի աշխատանքի վայրն ու մահացածի ինքնությունը
Մարտ 18 20:25 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտակին հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցված ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մարտի 16-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցի Նոր Ավան թաղամասի 55 հասցեի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Քանաքեռ-ՌՎ 21/3 շենքի բնակիչ, 49-ամյա Հովհաննես Սահինյանն էր, ով տեղում մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված Ալեքսանդր Ֆարամազյանը աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում՝ որպես տեղեկատվական բաժնի վարիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Ֆարամազյանի նկատմամբ: