Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և պետությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրենքները


Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և պետությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրենքները
Մարտ 18 20:04 2019

Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը ստորագրել է  կեղծ լուրերի դեմ պայքարի, դրանց համար նախատեսվող տուգանքների, ինչպես նաև պետության և հասարակության նկատմամբ վիրավորանք պարունակող տեղեկատվության տարածմանը հակազդող օրենքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Փաստաթուղթը առաջինը ներկայացրել են Պետդումայի սենատորներ Անդրեյ Կլիշասը և Լյուդմիլա Բոկովան, ինչպես նաև պատգամավոր Դմիտրի Վյատկինը:

Փաստաթուղթը սահմանում է այն  տվյալների հասանելիության սահմանափակման կարգը, որոնք  անբարեխիղճ ձևով  վիրավորում են մարդկային արժանապատվությունը և հասարակության բարոյականությունը, հասարակության և պետության նկատմամբ ակնառու անարգանք են արտահայտում, նաև պետական խորհրդանիշների, Սահմանադրության ու պետական իշխանությունը իրականացնող մարմինների նկատմամբ: