ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր


ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր
Մարտ 18 18:25 2019

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: