Բնակարանում սնդիկ է թափվել


Բնակարանում սնդիկ է թափվել
Մարտ 18 17:30 2019

Մարտի 18-ին, ժամը 11:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում սնդիկ է թափվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում և սանհանգույցում սնդիկ է թափվել:

Փրկարարները սնդիկը (մոտ 100 գ) հավաքել են և հանձնել ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակցին:



loading...