Մանրամասներ Էրեբունիում հնչած կրակոցների գործով․ ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին


Մանրամասներ Էրեբունիում հնչած կրակոցների գործով․ ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին
Մարտ 18 16:36 2019

Մարտի 12-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետախույզները համագործակցելով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ Բուռնազյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին եւ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Պետրոս Հ.-ին։

Երեւանի բնակիչ 35-ամյա Պետրոսը հունվարի 25-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք- զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։