Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդեւային եւ ծաղկեփունջ ուղարկել


Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդեւային եւ ծաղկեփունջ ուղարկել
Մարտ 18 15:58 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ եւ ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդեւային:

Կից ներկայացնում ենք շնորհավորական ուղերձն ամբողջությամբ:

«Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա,

Անկեղծորեն եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ եւ նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն եւ սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ եւ ցանկալի իրադարձություններով: Ակնկալում եմ հանդիպում առաջիկայում եւ ավելի հաճախակի շփումներ»: