Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու հայցը


Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու հայցը
Մարտ 18 14:52 2019
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) նրան տուժող ճանաչելու հայցը։

2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։