Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մարտ 16 11:07 2019

 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվեց Շոտլանդիայի ներկայացուցչին: Այսպիսով, Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ վաղը ռինգ դուրս կգան ու եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: