Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից.21+ (տեսանյութ)


Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից.21+ (տեսանյութ)
Մարտ 16 00:48 2019

 

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական գործողություններ էին, գրում է The New Zealand Herald- ը:

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել, 20-նն էլ վիրավորվել։ Հրաձգության մասնակիցներից մեկը նշել է , որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: 

Գործով ձերբակալվել է 4 հոգի, որոնցից մեկը ազգությամբ ավստրալացի է։ 

Նշենք, որ ահաբեկչի զենքի պահունակի վրա հայերեն տառերով գրված է եղել «ՍԱՐԻՂԱՄԻՇԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ»։

Վերոնշյալ գրառումը տեսնելուց հետո AuroraNews-ը կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հետ, պարզելու համար՝ արդյո՞ք ահաբեկիչների մեջ ազգությամբ հայ է եղել։ 

 

«Աշխատանքներ են տարվում, պարզելու համար՝ հայեղել է, թե ոչ»,- նշեց տիկին Նաղդալյանը։