«Մոնումենտի» այգում կառուցված դղյակները քանդելու համար նախ պետք է գնենք այն. (տեսանյութ)


«Մոնումենտի» այգում կառուցված դղյակները  քանդելու համար նախ պետք է գնենք այն. (տեսանյութ)
Մարտ 15 13:02 2019

Երեւանի քաղաքապետրանի բնապահպանական վարչությունը ունի կանաչապատման լայնածավալ ծրագրեր։Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե որևէ պայմանավորվածություն եղե՞լ է սրճարանի սեփականատերերի հետ, ինչով պայմանավորված էլ այսօր բողոքի ցույցերը չեն շարունակվում, Կարապետյանը պատասխանեց.

«Որևէ ստվերային պայմանավորվածություն Երևանի քաղաքապետարանի հետ չի եղել, և մենք ողջունում ենք Ջազզվե սրճարանի հիմնադրի հորդորը՝ դադարեցնել բողոքի ակցիաները»,-ասաց նա:

Քաղաքապետի մամլո խոսնակն անդրադարձավ նաև  Մոնումենտում կանաչապատ տարածքների բացակայությանը:

 «Մոնումնետի» այգում կառուցված դղյակների տարածքում կանաչապատում սկսելու համար պետք է դրանք գնել: Կարծիքներ են հնչում, թե ինչու չեք սկսում «Մոնումենտի» այգուց, որտեղ դղյակներ են կառուցված։ Ցավով պետք է արձանագրենք, որ այդ դղյակները ինչքանով մեզ դուր գան կամ չգան, դրանք գրանված են որպես սեփականություն, իսկ դրանք այգի կամ անտառ դարձնելու իրավական միակ ճանապարհը սեփականատերերից գնելն է։ Գնելու համար քաղաքը դեռ այդքան ֆինանսական միջոցներ չունի։ Սակայն սեփականության իրավունքը իրավական պետության հիմքերից մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: