Ապամոնտաժված սրճարանների աշխատակիցները արդեն աշխատանք են գտել. Վ.Մնացականյան (տեսանյութ)


Ապամոնտաժված սրճարանների աշխատակիցները արդեն աշխատանք են գտել. Վ.Մնացականյան (տեսանյութ)
Մարտ 15 12:17 2019

Վաղ առավոտից շարունակվում են Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Տեղում են ոստիկանության ներկայացուցիչներ, «Կենտրոն» համայնքի ղեկավարը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

«Մենք կասկածներ ունենք, որ Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ակցիաների ժամանակ ուղղորդումներ են եղել, փորձել են ակցիային տալ քաղաքական ենթատեքստ։Ինձ անհանգստացնող հանգամանքն այն է, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ Ես ուզում եմ հասկանալ, թե ովքեր էին սրճարանների աշխատակիցներ եւ ովքեր՝ հրահրողներ։ Մենք կասկածներ ունենք, որ դրանք ուղղորդված են եղել»,-ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Իրավիճակը հանգիստ է, բողոքի ցույցեր չկա, հավանական է, որ ցուցարարները ներկա չեն «Ձազզվե» սրճարանի համահիմնադրի՝բողոքի ակցիան դադարեցնելու հորդորից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։