Կգաղտնալսի նաեւ ոստիկանությունը. «Իմ քայլի» առաջարկը.«Ժամանակ»


Կգաղտնալսի նաեւ ոստիկանությունը. «Իմ քայլի» առաջարկը.«Ժամանակ»
Մարտ 15 10:32 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում:

Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Խաչատրյանը առաջարկում է նման լիազորություն տալ նաեւ Ոստիկանությանը: Բայց ինչու միայն այս լիազորությամբ. Ոստիկանությանը կարելի է օժտել հարկահավաքման, բժշկական ծառայությունների մատուցման եւ այլ բազմաթիվ լիազորություններով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում