Իսրայելի վարչապետի որդին՝ Էրդողանին. «Ցանկանում եմ հիշեցնել նրան Հայոց ցեղասպանության մասին»


Իսրայելի վարչապետի որդին՝ Էրդողանին. «Ցանկանում եմ հիշեցնել նրան Հայոց ցեղասպանության մասին»
Մարտ 14 22:05 2019

Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Twitter-ի էջում սկանդալային գրառում է արել, որն ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Գրառումն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական անգամ փոխադարձ մեղադրանքեր են հնչեցրել իրար հասցեի:

«Ես ցանկանում եմ հիշեցնել իրեն (Էրդողանին-խմբ.) այն ցեղասպանությունը, որն իրականացրել է Թուրքիան հույների, ասորիների և հայերի դեմ։ Նրանք (թուրքերը) Փոքր Ասիան էթնիկապես մաքրել են բոլոր քրիստոնյաներից։ Ես նրան նաև կհիշեցնեմ, որ  Ստամբուլի իրական անվանումը Կ.Պոլիս է։ Նախքան թուրքերի գրավումը, այն Բյուզանդիայի մայրաքաղաքն էր և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը հազար տարուց ավել»:

 

 

 

Աղբյուր`    Ermeni haber