Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ


Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Մարտ 14 21:36 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անիք Գուլեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական փոխգործակցության հեռանկարների շուրջ, մասնավորապես անդրադարձել այն ոլորտներին, որտեղ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել: