Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը


Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
Մարտ 14 21:13 2019

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը վաղը՝ ժամը 15։00–ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, ավելի 9 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։