Այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում են. արձանագրվել են ինչպես տուժած ոստիկաններ, այնպես էլ ցուցարարներ


Այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում են. արձանագրվել են ինչպես տուժած ոստիկաններ, այնպես էլ ցուցարարներ
Մարտ 14 20:25 2019

Այս պահին ևս Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում են Օպերայի հարակից տարածքից Արաբկիրի, Կենտրոնի և Էրեբունու բաժիններ բերման ենթարկվածների հարցով։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը:
Արձանագրվել են նաև տուժած ոստիկանների ու ցուցարարների դեպքերը։
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանն առնչվող իրադարձությունները, դրա հետ կապված՝ Ոստիկանության ու քաղաքապետարանի գործողությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ներքո։