«Կոշ» ՔԿՀ-ի արգելագոտու տարածքից գտել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ


«Կոշ» ՔԿՀ-ի արգելագոտու տարածքից գտել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ
Մարտ 14 18:29 2019

Այսօր՝ մարտի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնարկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեկ փաթեթ՝ 8.9 ընդհանուր քաշով, որի մեջ եղել է փայլաթիթեղե 9 փաթեթ՝ սպիտակ, փոշենման զանգվածով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: