ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայող Համլետ Ավագյանին


ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայող Համլետ Ավագյանին
Մարտ 14 17:44 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի.  Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը 12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից  Հ.Ավագյանը մահացել է: