Նաիրա Զոհրաբյանը հիվանդանոցում է. պատգամավորի ոտքը վնասվել է


Նաիրա Զոհրաբյանը հիվանդանոցում է. պատգամավորի ոտքը վնասվել է
Մարտ 14 17:35 2019

Ինչպես հայտնել էինք՝  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  վնասվածք է ստացել ոստիկանների և ցուցարարների հրմշտոցի արդյունքում:

ArmDay.am-ը պատգամավորի առողջական վիճակի հետ կապված  մանրամասներ իմանալու համար կապ հաստատեց նրա հետ.

«Ամեն ինչ նորմալ է, հիվանդանոցում եմ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Լրագրողների հետ զրույցում Արման Աբովյանը նշեց, որ  Նաիրա Զոհրաբյանի ոտքն է վնասվել:

«Օպերայի հարակից տարածքում ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշոցի ժամանակ տիկին Զոհրաբյանն ընկավ, ես բարձրացրեցի, ոտքն էր վնասվել։ Բավականին շոկ ապրեց, շուտափույթ տարանք այստեղից օգնություն ցուցաբերելու»,-նշեց նա։