Էներգետիկայի ոլորտում կոալիցիա ձևավորած ՔՀԿ-ները քննարկեցին ոլորտի կարևորագույն խնդիրները


Էներգետիկայի ոլորտում կոալիցիա ձևավորած ՔՀԿ-ները քննարկեցին ոլորտի կարևորագույն խնդիրները
Մարտ 14 17:23 2019

ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող  «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձևավորված` «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիան անցկացրեց երրորդ նիստը։ Ավելի քան երկու տասնյակ ՔՀԿ-ներից ձևավորված «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» նպատակներից են` կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակումը և ջատագովումը, ՏԻՄ-երի էներգաարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը և հանրային մասնակցության ապահովումը՝ կարևորելով համայնքային գործընթացներում այս խնդիրների լուծման թափանցիկությունը և կին մասնագետների ներգրավվածության բարձրացումը։

Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

«Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» նիստի ընթացքում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ»-ի Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը ներկայացրեց «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցի նախագիծը:

«Պետական գնումներ կատարողների մեծ մասն այդ համակարգից շատ մանրուքների չի տիրապետում: Այդ պատճառով մշակել ենք «Էներգաարդյունավետ գնումների ուղեցույց», որը պետական գնումներով զբաղվողներին ավելի պարզ լեզվով կբացատրի այդ գործընթացը»,- նշեց Բաբայանը:

Կոալիցիայի երրորդ նիստի ընթացքում կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից մեկի` «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը ներկայացրեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» կողմից մինչ այժմ իրականացված աշխատանքները,  ոլորտի օրենսդրական և քաղաքականության խնդիրները:

Աստղինե Պասոյանը նշեց, որ քննարկումներ են եղել կառավարության, համապատասխան գերատեսչությունների հետ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ ստորագրվել է հուշագիր, և այն դարձել է մեր կոալիցիայի լուսաբանող պաշտոնական գործընկերը:

Նիստի մասնակիցները քննարկումներ ունեցան նաև ՀՀ կառավարության ծրագրի էներգետիկ ոլորտի միջոցառումների և կոալիցիայի կարողությունների զարգացման վերաբերյալ:

Երրորդ նիստի շրջանակներում տեղի ունեցավ Կոալիցիայի հռչակագրին նոր ՔՀԿ-ների միացման արարողություն, որից հետո մասնակիցներին ներկայացվեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» կարողությունների զարգացման 2-րդ ենթադրամաշնորհային ծրագիրը: ՔՀԿ-ների ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին և իրենց առաջարկությունները ներկայացրեցին կոալիցիայի կարողությունների զարգացման, ինչպես նաև կոալիցիայի ներքին փաստաթղթերի վերաբերյալ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ«Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁհամագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

 

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿև դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականությանմշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքերարդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներումձեռք բերել նոր ռեսուրսներքաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունըտեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանըհատկորոշելընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողականև ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ներիկոալիցիաներինորոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ուկունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտումորոնք են արդարադատությունըմարդու իրավունքներըհանրային ֆինանսների կառավարումըբիզնեսըկրթությունըսոցիալական ոլորտըհաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումգյուղատնտեսությունըտնտեսությունըէներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱստեղծվել է 1995թ.-ինԻՀԱ-ի առաքելություննէ նպաստել Հայաստանում իրավունքի գերակայությանժողովրդավարության ևքաղաքացիական հասարակության կայացմանըորտեղ բնակչությունն իրազեկ էիսկ նրաիրավունքները՝ պաշտպանվածՄինչև 2016 թփետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էրՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

 



loading...