Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել ոստիկանների եւ ցուցարարների հրմշտոցի արդյունքում


Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել ոստիկանների եւ ցուցարարների հրմշտոցի արդյունքում
Մարտ 14 17:05 2019

Օպերային հարող տարածքում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ վնասվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Տիկին Զոհրաբյանն ընկավ, ես եմ հանել նրան ժողովրդի միջից: Նրա ոտքն է վնասվել: Պարզ է, որ նրան շուտափույթ տարան այստեղից»,-հայտնել է Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ  Երևանի քաղաքապետի հրամանով երեկվանից սկսվել են Օպերային կից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը, ովքեր փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրել են փողոցի երթևեկելի հատվածից։