Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է իր կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության դատական նիստին


Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է իր կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության դատական նիստին
Մարտ 14 16:43 2019

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստին, որում քննարկվում է նրա  կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդությունը:  

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռոբերտ Սահակյանը:

«Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին: Դատական նիստին այս նիստի ընթացքում խոսել ենք հիմնավոր կասկածի, անձեռնմխելիության, կալանքի ժամկետը երկարացնելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ»,- եզրափակեց Ռոբերտ Սահակյանը և կրկին մտավ նիստերի դահլիճ: