Տավուշի մարզպետը՝ փոխմարզպետների՝ աշխատանքից ազատվելու մասին


Տավուշի մարզպետը՝  փոխմարզպետների՝ աշխատանքից ազատվելու  մասին
Մարտ 14 16:10 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի փոխմարզպետներ Տիգրան Թամրազյանն ու Կարեն Խուդավերդյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նրանք այդ պաշտոններում նշանակվել էին նախորդ տարվա հուլիսին:

ArmDay.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ մարզպետները աշխատանքից ազատվել են  կրճատումների արդյունքում:

«Ընդունված ընթացակարգ է: Գիտեք, որ կրճատումներ են սպասվում, և ես նպատակահարմար չգտա փոխմարզպետների աշխատանքի շարունակությունը, քանի որ միևնույնն է՝ պետք է ազատվեին կրճատումների արդյունում: Մեկ փոխմարզպետ կլինի,ով շուտով կնշանակվի»,-ասաց Հ. Չոբանյանը:

Մարզպետի խոսքով՝ փոխմարզպետների աշխատանքից ազատման համար այլ պատճառներ չկան:

Ավելի վաղ  Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  ասել էր, որ կրճատվելու է մարզպետարանների  աշխատակիցների 30 տոկոսը: Նա շեշտել էր, որ կրճատվելու են մարզպետների երեք տեղակալները, լինելու է մեկ փոխմարզպետ:



loading...