ԼՂՀ-ն պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին. Աշոտյան


ԼՂՀ-ն պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին. Աշոտյան
Մարտ 14 15:56 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սկզբունքների եւ կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է.

 

«Կրկին Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցի մասին:

 

Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սզբունքների եւ կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին:

 

Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Կազանյան հանդիպումից առաջ, որտեղ նախատեսվում էր ընդամենը համատեղ հայտարարության ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված եւ կողմերի համար փոխադարձ ընդունելի մեկնաբանությունների շրջանակներում, որից հետո ԼՂՀ ներգրավմամբ պետք է սկսվեին բուն համաձայնագրի մշակման աշխատանքները:

 

Այս նույն պայմանը նախատեսված էր նաեւ բանակցությունների բոլոր հետագա փուլերում:

 

Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին:



loading...