Բողոքի ցույցերի ժամանակ հիվանդանոց է տեղափոխվել 1 ոստիկան և 1 քաղաքացի


Բողոքի ցույցերի ժամանակ հիվանդանոց է տեղափոխվել  1 ոստիկան և 1 քաղաքացի
Մարտ 14 15:30 2019

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Մաշտոցի պողոտայի 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից: Այս մասին  ArmDay.am-ի հետ  զրույցում ասաց  հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ոստիկանության աշխատակիցը՝ Ա. Կ. 1992 թվականի ծնված, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար, իսկ քաղաքացին՝ Հ. Ս. 1953 թվականի ծնված, ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար», - ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ցույցի 16 մասնակցի: