Գյումրիում տեքստիլի արտադրության ոլորտում կիրականացվի ավելի քան 600 մլն դրամի ներդրում

Գյումրիում տեքստիլի արտադրության ոլորտում կիրականացվի ավելի քան 600 մլն դրամի ներդրում
Մարտ 14 15:20 2019

 Գործադիրի համապատասխան որոշմամբ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ընկերությունը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ներքնաշոր՝ կատարելով 601 մլն դրամի չափով ներդրում։

«Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 94 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 420 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի Ռուսաստանի Դաշնությունում, 370 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում (ԱՄՆ, Կանադա)։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 36 մլն դրամ»,-  ասաց Ավանեսյանը:

loading...