Ալիևը դեմ է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանը


Ալիևը դեմ է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանը
Մարտ 14 13:05 2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «անընդունելի» է համարում ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը

 

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա ընդունելի չէ»,- Բաքվում միջազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ ասել է նա:

 

Ալիևը հիշեցրել է, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «նույնպես դեմ են ձևաչափի փոփոխմանը»:

 

«Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, այլ ոչ թե լինելու համար լինեն»,-նշել է Ալիևը:



loading...