ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մեկնել է Մոսկվա


ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մեկնել է Մոսկվա
Մարտ 14 12:35 2019

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը մեկնել է Մոսկվա՝ մարտի 14-ից 15-ը մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:

 

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջիկա նիստերի օրակարգերում ներառված փաստաթղթերի նախագծերը: