Կառավարությունը գումար է հատկացնում անասնապահությանը


Կառավարությունը գումար է հատկացնում անասնապահությանը
Մարտ 14 12:06 2019

 

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին կհատկացվի 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ, որոնք անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար: Այս մասին որոշում կայացվեց Կառավարության հերթական նիստի ընթացքում։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեղամ Գևորգյանն ասաց,-«Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226 մլն 895 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերվեց նույն կոոպերատիվներին՝ կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով»։

 

Վաչիկ Գրիգորյան

 



loading...