Կապալառու ընկերությունը վերացնում է Ալավերդիում բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները


Կապալառու ընկերությունը վերացնում է Ալավերդիում բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները
Մարտ 14 12:09 2019

Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն շարունակում է նվազեցնել բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները, որոնք առաջացել են Ալավերդի քաղաքի վարչական տարածքում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման աշխատանքների ընթացքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին նախարարության կողմից հանձնարարվել էր օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ տանել՝ շինարարության հետևանքով առաջացող փոշին նվազագույնի հասցնելու, երթևեկությանը խոչընդոտող փոսերը հարթեցնելու և խնդրահարույց տեղամասերում շինաշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։

Փոշու քանակը վերահսկելու նպատակով կապալառուն կատարում է կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակն ու ջրցանման հաճախությունը։

Մեքենաների համար դժվարանցանելի հատվածներում այսօր արդեն տեղադրվում է ավազակոպճային շերտ։

«ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ծրագրի ղեկավար Դավիթ Ազատյանը նշեց, որ մշտական շփման մեջ են բնակչության հետ և անմիջապես կարձագանքեն ցանկացած խնդրի։