«Ժողովուրդ». Ոչինչ չի տեսել, ոչինչ չի հիշում. ՍԴ անդամը Արմեն Գևորգյանի գործով հարցաքննվել է


«Ժողովուրդ». Ոչինչ չի տեսել, ոչինչ չի հիշում. ՍԴ անդամը Արմեն Գևորգյանի գործով հարցաքննվել է
Մարտ 14 09:09 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանը. հենց նա էլ ՍԴ-ում եղել է 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով զեկուցող դատավորներից մեկը: Իսկ, ահա, ՍԴ այն ժամանակ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ հիմա ԲԴԽ նախագահն է, այս գործով չի հարցաքննվել:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան Թոխյանի հարցաքննությունից. հիմնական հարցերը վերաբերել են ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից միջնորդավորված ճնշումներին:

Այդ մասին Վ. Պողոսյանը պատմել էր ամերիկացի դիվանագետների, եւ որը բացահայտվել էր Վիքիլիքսյան հրապարակումների արդյունքում, երբ գաղտնազերծվեց ամերիկացի դիվանագետների նամակագրությունը: Այս դրվագով քրեական գործը հարուցված է արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, մեղադրյալն էլ Արմեն Գեւորգյանն է:

Ի դեպ, ՍԴ անդամ Թոխյանը էական ցուցմունքներ չի տվել` հիմնականում ասելով, որ տեղյակ չէ, չի հիշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում