Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի հավաքականն ապահովեց երրորդ մեդալը


Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի հավաքականն ապահովեց երրորդ մեդալը
Մարտ 13 21:50 2019

Վալդիկավկազում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է անգլիացի մրցակցին: Մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ Հայաստանի հավաքականին պարգևելով 3-րդ մեդալը:

56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել: Այսօր ռինգ դուրս կգան նաև 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: