Անկախ ամեն ինչից՝ սրճարանները ապամոնտաժվելու են. Վ. Մնացականյան (տեսանյութ)


Անկախ ամեն ինչից՝ սրճարանները ապամոնտաժվելու են. Վ. Մնացականյան (տեսանյութ)
Մարտ 13 12:06 2019

Անկախ ամեն ինչից՝ սրճարանները պետք է ապամոնտաժվեն:Օպերայի տարածոում սրճարանների ապամոնտաժման  աշխատանքների դադարեցումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Նրա խսքով՝  Օպերայի տարածքում ամբողջն ինքնակամ կառույցներ են՝ գազոնների վրա:  Երկար տարիներ այդ սրճարաները գործել են ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում:

«Ոստիկանության հետ քննարկեցինք, որ ավելի նպատակահարմար կլինի մի պահ գործողությունները դադարեցնենք, մինչև վաղը սպասենք և քննարկենք, հասկանանք, թե իրենք ինչ են ուզում մեզնից։ Փորձում ենք նրանց լսել, բայց մենք էլ ասում ենք, որ սրճարանները չեն կարող լինել կանաչ տարածքների հաշվին։ », - ասաց պաշտոնյան։

Հարցին՝ փոխհատուցում լինելո՞ւ է այդ մարդկանց հասցված վնասների համար, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց. «Ինչի՞ համար փոխահտուցենք, որ ինքնակամ գազոնների վրա սրճարա՞ն են կառուցել, վերացրե կանաչ տարածքները: 

Մանրամասները՝ տեսանյութում: