Աշխատակիցները թույլ չեն տալիս ապամոնտաժել իրենց սրճարանները (լուսանկարներ)


Աշխատակիցները  թույլ չեն տալիս ապամոնտաժել իրենց սրճարանները (լուսանկարներ)
Մարտ 13 14:59 2019

Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերը թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատակիցներին ապամոնտաժել իրենց սրճարանները: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նրանց հորդորեց չխոչընդոտել աշխատանքներին, սակայն վերջինները թույլ չեն տալիս սկսել ապամոնտաժման աշխատանքները:

Քաղաքապետարանի աշխատակիցների և սրճարանների աշխատակիցների միջև քաշքշուք տեղի ունեցավ: Այստեղ է նաեւ ավագանու անդամ Անի Խաչատրյանը, ով հորդորեց հետաձգել ապամոնտաժման աշխատանքներն ու քննարկել այս  հարցը:

Ներկաները պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ: