Հարսանիքի օրն աղջիկը հարսանեկան զգեստով այցելել է սպանված փեսացուի գերեզմանին (լուսանկարներ)

Հարսանիքի օրն աղջիկը հարսանեկան զգեստով այցելել է սպանված փեսացուի գերեզմանին (լուսանկարներ)
Մարտ 13 14:54 2019

22-ամյա աղջիկն իր հարսանիքի օրը հարսանեկան զգեստով այցելել է սպանված փեսացուի գերեզմանին, գրում է Daily Mail-ը: 

ԱՄՆ Թենեսի նահանգի բնակիչ 24-ամյա Մոհամեդ Շարիֆին սպանվել է իր և Սառա Բալուչի հարսանիքից ընդամենը 2 շաբաթ առաջ՝ տղամարդու կողմից, որին ցանկացել էր Facebook-ի միջոցով խաղային կցորդ վաճառել:

Հարսնացուն հարազատների ու մտերիմների ընկերակցությամբ սգացել է սիրելիի մահը, ապա նրանք հերթով աղոթքներ ու Ղուրանից հատվածներ են ընթերցել, իսկ հեռանալիս հարսնացուի մայրը նրա սպիտակ քողը սևով է փոխարինել:

Փետրվարի 19-ին Շարիֆիին սպանած 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Լուրն իմանալուն պես Սառան հիվանդանոց է շտապել, որտեղ իմացել է փեսացուի մահվան բոթը:

«Այդ պահին ասես աշխարհը փլվեց ոտքերիս տակ: ինձ թվաց՝ անվերջ անդունդն եմ ընկնում, հետո ուշագնաց եղա, իսկ երբ ուշքի եկա, կարծեցի, թե երազ է: Անընդհատ կրկնում էի, որ երկու շաբաթից ամուսնանում ենք, չէ՞ որ նրան դեռ երեկ գիշերն եմ տեսել»,- ասել է սգացող Սառան:

Նա նաև խոստովանել է, որ ողբերգությանը հաջորդած շաբաթներին ամեն գիշեր փեսացուն երազում այցելել է իրեն:

Սպանվածն այս գարնանը կավարտեր Թենեսի նահանգի Չատտանուգա քաղաքի համալսարանը: Նրա համալսարանական ընկերներից շատերը ներկա են գտնվել երիտասարդի հուղարկավորությանը:























loading...