Քաղաքապետը թող իր տան տարածքից սկսի կանաչապատումը.սրճարանների սեփականատերերը բողոքում են. (տեսանյութ,լուսանկարներ)


Քաղաքապետը թող իր տան տարածքից սկսի կանաչապատումը.սրճարանների սեփականատերերը բողոքում են. (տեսանյութ,լուսանկարներ)
Մարտ 13 13:54 2019

Քաղաքապետարանի որոշմամբ այսօր ապամոնտաժման աշխատանքներ են սկսվել Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարաներում:

Սրճարանների ղեկավարությունը բողոքում են, որ իրենց հետ ոչ -ոք չի հանդիպել քաղաքաետարանից, և քննարկել ապամոնտաժման  հետ կապված հարցեր:  Նրանք գրություն են ուղարկել քաղաքապետարան սակայն որևէ արձագանք չեն ստացել:

«Քաղաքապետը կանաչապատման աշխատանքներ է սկսել, բայց ավելի լավ կլինի, որ այն սկսի իր տան մոտից: Մեր պայմանագիրը վերջանում է 2026 թվականին: Սրճարանի փակվելով կրչատվում են մեծ թվով աշխատատեղեր, էլ չասեմ՝ մատակարարների մասին: Այսպե՞ս են օգնում ոտքի կանգնել»,-ասաց «Շոկոլադնիցա» սրճարանի մենեջերը:

Սրճարանի աշխատակիցներն իրենց բողոքի ակցիայի շրջանակում պարբերաբար միանում են  «Կարգին Հայկո»-ի  հումորային ելույթներից մի քանիսը որտեղ նա ներկայացնում էր, թե ինչպիսին կլինի, եթե մի օր քաղաքապետ լինի:

Մանրամասները՝ տեսանյութում: