Օպերայի սրճարանները ապամոնտաժվում են․ լարված իրավիճակ (լուսանկարներ)


Օպերայի սրճարանները ապամոնտաժվում են․ լարված իրավիճակ (լուսանկարներ)
Մարտ 13 07:49 2019

Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները չնայած չեն միջամտում, սակայն իրավիճակը լարված է։ Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա Օպերայի տարածք։

Աշխատակիցները նշել են, որ սրճարանների ապամոնտաժման արդյունքում իրենք կզրկվեն աշխատանքից։

Տեղում են նաեւ մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ այդ տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տվյալ հատվածները գարնան սկզբից:

Սրճարաններն ապամոնտաժվելու են ոչ ամբողջությամբ, այլ տարածքների միայն այն հատվածները, որոնք տեղակայված են կանաչապատման ենթակա տարածքում։

Irakanum.am