Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ


Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Մարտ 12 17:40 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստն է:

 30-ամյա Մխիթարյանի օգտին քվեարկել են «զինագործների» երկրպագուների 40 տոկոսը: Հայ կիսապաշտպանին հաջորդում է Ալեքսանդր Լյակազեթը, իսկ եռյակի վերջում դարպասապահ Բերդ Լենոն է:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրից հետո, երբ «Արսենալ»-ը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին,  թիմը կրկին բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական և ունի 60 միավոր: