Փաշինյանի ախրանիկ-պատգամավորը 31 500 դոլար արժեցող ժամացույց է կրում, որը կրկնակի գերազանցում է իր մեկ տարվա եկամուտները


Փաշինյանի ախրանիկ-պատգամավորը 31 500 դոլար արժեցող ժամացույց է կրում, որը կրկնակի գերազանցում է իր մեկ տարվա եկամուտները
Մարտ 12 15:13 2019

Politik.am-ը գրում է

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում: Լուսանկարը հրապարակել է պատգամավորը՝ երեկ Գեղարքունիքի մարզում մարզը ներկայացնող պատգամավորների և մարզպետի հանդիպումից: Այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկինում զբաղեցնում էր Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսումնասիրելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովի պաշտոնական կայքում 2018 թ.-ի օգոստոսի 1-ին ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնում Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ Սարգսյանը չի ներկայացրել ժամացույցի առակայությունը այն դեպքում, երբ պետական պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող ցանկացած ունեցվածք: