ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներ


ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներ
Մարտ 12 15:03 2019

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում անհրաժեշտություն է առաջացել  տրանսպորտային միջոցը կնքել և տեղափոխել Երևան՝ ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի ետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։

Այնուհետև, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշեն և Այրում-Ջիլիզա բաժանմունքի աշխատակիցները զննման արդյունքում ավտոբուսի ետնամասից՝ շարժիչի մոտ գտնվող բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված՝ կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված 13 սարքավորում։

Փաստի առթիվ ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը։                       

 

 



loading...