Դանակահարություն Գյումրիում․ իրավապահները փնտրում են Վարդան Ղուկասյանի փեսային


Դանակահարություն Գյումրիում․ իրավապահները փնտրում են Վարդան Ղուկասյանի փեսային
Մարտ 12 00:42 2019

Մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով հարուցվել է քրեական գործ․ հայտնում է Shamshyan.com-ը։

Նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:

Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց, և այդ ժամանակ նաև «կտրված վերք, աջ դաստակի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են: