Զինեդին Զիդանը կրկին կգլխավորի «Ռեալ»-ը


Զինեդին Զիդանը կրկին կգլխավորի «Ռեալ»-ը
Մարտ 11 22:47 2019

Մադրիդի «Ռեալ»-ը նորից կգլխավորի Զինեդին Զիդանը:

Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Զիդանի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ:

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2016-18 թվականներին: «Արքայական ակումբ» ղեկին ֆրանսիացի մասնագետը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և սուպերգավաթում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում: