Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն


Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Մարտ 10 12:11 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ թիմի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Սերբիայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին:

Նախորդ տարի ևս Թևանյանը դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:



loading...