«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը


«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը
Մարտ 10 11:54 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» կընդունի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Բուքմեյքերական գրասենյակները լոնդոնյան ակումբի հաղթանակը միջինը գնահատում են 2.40 գործակցով, իսկ մանչեսթերցիներինը՝ 3.00: Ոչ ոքիի գործակիցը 3.60 է:

Մարտի 10-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: 29-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Արսենալը» հետ է մեկ միավոր: