Պետք է արժանին մատուցել Մխիթարյանին, քանի որ հրաշալի խաղ ցուցադրեց.Չեխ


Պետք է արժանին մատուցել Մխիթարյանին, քանի որ հրաշալի խաղ ցուցադրեց.Չեխ
Մարտ 9 16:23 2019

Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետեր Չեխը գովաբանել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռեն»-ից կրած պարտությունից հետո Չեխը, խոսելով Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է. «Պետք է արժանին մատուցել Մխիթարյանին, քանի որ հրաշալի խաղ ցուցադրեց մի դիրքում, որտեղ գուցե երբեք չէր խաղացել: Նրա` աջ պաշտպանի դիրքում խաղալն օգնեց թիմին»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալ»-ը Ֆրանսիայում մրցեց «Ռեն»-ի հետ և պարտվեց 3:1 հաշվով: Առաջին կեսում «զինագործների» ֆուտբոլիստ Սոկրատիսը կարմիր քարտ ստացավ, որից հետո Մխիթարյանը ստիպված էր փոխել խաղային դիրքը և գործել արդեն պաշտպանի դիրքում: