Հայտնիները շատ կոշտ են արձագանքել Երգի պետական թատրոնը փակելու լուրերին


Հայտնիները շատ կոշտ են արձագանքել Երգի պետական թատրոնը փակելու լուրերին
Փետրվար 28 14:00 2019

Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ, Մշակույթի նախարարության տեղեկանքի համաձայն, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաև Երգի պետական թատրոնը։ Սա դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հայտնիների շրջանում։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, ով, կարելի է ասել, նրանց մեծ մասի կնքահայրն է եղել և օգնել է նրանց կայանալ ու առաջ գնալ այս ոլորտում։ Աստղերը համացանցը ողողել են լուսանկարներով ու կոշտ գրառումներ կատարել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Ավետ Բարսեղյան 

51683231_120031279121901_7343872192429808439_n

Բարև, Հայաստան։
Իմ կողքին այն արտիստն է, ով երգել է, գրել է ու արարել է քեզ համար անդադար։
Քո ու քո եղբայր Արցախի անդավաճան զավակը տարիներ շարունակ դաստիարակել ու դաստիարակում է մեզ, զարգացնում գիտակցությունը ինչպես լինել նվիրյալ, պրոֆեսիոնալ ու ազնիվ արվեստի մասնիկ։
Հայաստան, իմ կողքինը վարժապետ է, ով անցել է քեզ հետ մի ողջ կյանք ու կռիվ։
Հայաստան,դ ու ծնում ես Արթուր Գրիգորյան․․․

Ցավոք, երբեմն, անկախ քո կամքից, ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել տաղանդավոր ծնունդներին․․․ Հայաստան, ես վստահ եմ, որ քեզ իսկապես սիրողներն Աստծո հովանու տակ են, իսկ մնացածը․․․ մնացած են իրենց իսկ ատելության ու գաղջ հոգու ավերակների տակ․․․
Հայաստան, մենք քո կողքին ենք․․․
Գրիգորիչ, Դուք մեր Հայաստանն եք։ 

Սարո Թովմասյան 

52708806_298333990831357_611976773671525267_n

Իմ սկիզբը հենց այս մեծ մարդու շնորհիվ է եղել։ Երգի թատրոնն էլ տունս է եղել, Գրիգորիչն էլ եղել է ու կա ճաշակ թելադրող։
Ոչ ոք չի կարող ջնջել պատմությունը։

Արամե

52559121_266474750917421_5358582270551294041_n

Ես չեմ սովորել Երգի պետական թատրոնում, բայց պատմությունը լավ գիտեմ։ Այնտեղ կրթվել են մի քանի հզոր սերունդներ՝ երգիչների, հաղորդավարների, երգահանների և, առհասարակ, տաղանդաշատ մարդկանց։ Արթուր Գրիգորյանն այն մարդն է, ով բերեց երգարվեստի մի նոր տեսակ և որակ, բարձրացրեց արտիստի կարևորությունն ու մակարդակը։ Մի՛ ջնջեք պատմությունը, դա կարող է մեզ վրա ծանր նստել։

Հռիփսիմե Հակոբյան

51840542_305345903496420_5550054568670375971_n

Աններելի է շնորհակալ չլինելն ու չգնահատելը մի մարդու, ով նվիրել է իր ողջ կյանքը մեր երգարվեստին՝ կերտելով սերունդներ։ Երգի պետական թատրոնը բոլորիս տունն է, սկիզբը..

Կարեն-Սևակ

52168089_118223405943134_3500739840562441315_n

Երգի պետական թատրոնից ու մաեստրո Արթուր Գրիգորյանից հեռու թող խաղան մարդիկ, ովքեր որդեգրել են արվեստը կործանելու գաղափարը․․․ 

Հասմիկ Կարապետյան

53224205_10218157822796599_3255346809618300928_n

Մենահամերգս էր իմ Երգի պետական թատրոնում։ Այնքան կարևոր բաներ սովորեցի այնտեղ Արթուր Գրիգորևիչի շնորհիվ։ Շատերը գիտեն, շատերը կհասկանան․․․

Անուշիկ Ալավերդյան

51462511_2208420479397537_7590962176814854995_n

Մի ամբողջ կյանք, մի ամբողջ պատմություն է այս պատերի ներսում՝ Երգի թատրոնի ներսում։
Մեկ վայրկյանում ոչնչացնել այս ամենն աններելի է․․․

Արա Ղազարյան

53010800_1179773558867515_2552845060276884235_n

Գայանե Ասլամազյան

49459403_118845675840808_2484249399387521236_n

Մութ ու ցուրտ տարիներին մեզ համար միակ լուսավոր կենտրոնն էր… Ու տարիներ շարունակ մնացել է որակյալ արվեստի և մշակույթի օջախ երիտասարդների համար։ Ոչինչ չստեղծած՝ քանդում եք եղածը…

Սամվել Գրիգորյան

52909903_120932452367711_8894764695920570952_n

Չի կարելի արմատախիլ անել տասնամյակների ընթացքում ստեղծված և հղկված մշակութային արժեքները։ Նոր սերնդին հնարավորություն տվեք դաստիարակված երաժշտությամբ կրթվելու․․․ Մի տարեք դեպի Բաքու։ 

Էմմի

Արմինկա

45397712_1976305369103867_8063904803226753391_n

Ամենաթանկ խոսքերը, որոնք կարելի էր լսել մի մարդու շուրթերից, ով հիմնադիրն ու հիմնաքարն է հայկական էստրադայի (սովետական կայացած էստրադայից հետո) ու, մասնավորապես, հայկական սոուլ երաժշտության:
Չափազանց տարբեր մտածելակերպ, ֆանտաստիկ խորը զգացողություն, հստակ նպատակ ու դրա հաղթանակած իրականացում, անմնացորդ սեր ու նվիրում երգին․ ա
յսպիսին են նա՝ իմ ավագ ընկեր Արթուր Գրիգորյանն ու նրա ծավալած հսկայական ու անջնջելի գործունեությունը:

Գնահատեք, փայփայեք, մեծարեք, գոնե մի փոքր սովորեք ու շնորհակալ եղեք․․․
Արթուր Գրիգորիչ, Ձեր Արմինկայի սիրտը Ձեզ հետ է։