Քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից


Քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից
Փետրվար 20 22:48 2019

Փետրվարի 20-ին՝ ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին՝ Ս. Գ.-ն, գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ս. Գ.-ի հետ իրականացրել է հոգեբանական զրույց: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: